Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ղափամայի մրցույթը պարալիզացրել է գրասենյակների աշխատանքը (տեսանյութ)

Հասարակություն
xapama

Այսօր Վերնիսաժում հայկական ամենահին ուտեստներից մեկի՝ ղափամայի անուշ բույրն էր տարածվել։ Անցկացվում էր ղափամայի փառատոն, որը կազմակերպել էր քաղաքապետարանի Կենտրոն վարչական շրջանի մշակույթի բաժինը։ Փառատոնին մասնակցում էին տարբեր դպրոցներ և մանկապարտեզներ, որոնք պատրաստել էին ղափամա՝ տարբեր բաղադրատոմսերով, ինչպես նաև՝ այլ համեղ ուտեստներ։ Փառատոնի շրջանակներում անցկացվում էր մրցույթ՝ երեք անվանակարգերով՝ ամենագեղեցիկ զարդարված սեղան, ամենամեծ ղափամա և ամենահետաքրքիր զարդարված ղափամա։ Երեխաները պարում և երգում էին ժողովրդական պարեր ու երգեր, իսկ այցելուները հնարավորություն ունեին համտեսել ղափամա և այլ համեղ ուտեստներ։ Ըստ կազմակերպիչների, եթե փառատոնը հաջողվի, ապա կդառնա շարունակական ավանդույթ։ Եթե հաշվի առնենք, որ Վերնիսաժի տարածքում է կառավարության 3-րդ մասնաշենքը, բազմաթիվ են գրասենյակներն ու բնակելի շենքերը, ապա թե ժամը, թե վայրը փառատոնի համար ճիշտ չէր ընտրված։ Մի քանի ժամ շարունակվող բարձր երաժշտությունն ու հաղորդավարի ձայնը պարալիզացրել էին գրասենյակների աշխատանքն ու բնակիչների հանգիստը։ 00159.MTS_snapshot_00.10_[2017.11.07_16.30.59]