Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ես Արամ Խաչատրյանի միակ հայ ուսանողն եմ, և սա է իմ կյանքի ամենամեծ պարգևը» (տեսանյութ)

Մշակույթ
ok2

«Միությունը շատ անելիքներ ունի և պետք է անընդհատ զարգանա։ Ոչինչ, դեռ երիտասարդ է, ընդամենը 85 տարեկան է, մինչդեռ աշխարհում կոմպոզիտորական դպրոցը 500 տարվա պատմություն ունի»,- կատակում է Կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը։ Կոմպոզիտորների միության համար մեկ խնդիրը հայ պրոֆեսիոնալ երաժշտությունը ճանաչելի դարձնելն է, ավելի շատ պետք է հնչեն մեր կոմպոզիտորների գործերը, բեմադրվեն օպերաները։ Պետք է վերականգնել հայ երաժշտության բարձր վարկանիշն աշխարհում: Կոմպոզիտոր, դաշնակահար Ստեփան Շաքարյանի համար, որին շնորհվեց ժողովրդական արտիստի պատվավոր կոչում, սա անսպասելի պարգև էր. «Ես Արամ Խաչատրյանի միակ հայ ուսանողն եմ եղել և սա է իմ կյանքի ամենամեծ պարգևը։ Դե, իսկ կոչումը, ինչ խոսք, հաճելի է, երբ գնահատվում է քո արած գործը»։ Կոմպոզիտորների միության հիմնադիրները, ես գտնում եմ, որ դիվանագետներ են եղել և այս դիվանագիտական միությունը պետք է շարունակի իր գործը։  «1979 թվականից եմ միության անդամ,-ասում է Լևոն Չաուշյանը, - և այս կառույցը լավ գիտեմ»։ Նման միությունները, նրա կարծիքով պետք են, սակայն հովանավորությամբ, քանի որ մեր ժամանակներում դժվար է համերգներ ու փառատոններ  կազմակերպել. «Իսկ կոմպոզիտորների գործերը պետք է կատարվեն, այլապես ինչո՞ւ են գրում։ Կոմպոզիտորներն էլ պետք է լավ գործեր գրեն,որ վերջին տարիներին այդքան էլ այդպես չէր։ Հիմա վիճակը կարծես թե շտկվում է»։