Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԿԸՀ-ն վերահաշվարկի 22 դիմում է ստացել

Պաշտոնական
kyh3

2017 թվականի նոյեմբերի 5-ին հանրապետության 69 համայնքներում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների  քվեարկության արդյունքների վերահաշվարկի կամ տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու մասին դիմումներ համապատասխան տարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել մինչև նոյեմբերի 7-ը` ժամը 11.00-ն: Սահմանված ժամկետում թվով 8 (թիվ 17, թիվ 18, թիվ 21, թիվ 24, թիվ 25, թիվ 26, թիվ 29 և թիվ 37) տարածքային ընտրական հանձնաժողովներ են ներկայացվել թվով 24 տեղամասերում քվեարկության արդյունքների վերահաշվարկի  22 դիմումներ: Ծաղկահովիտի համայնքի ղեկավարի թեկնածու Գոռ Հունանյանի վստահված անձի կողմից թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողով է ներկայացվել թիվ 17/41 տեղամասում քվեարկության արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ մեկ դիմում: Բոլոր դիմումները սահմանված կարգով և ժամկետներում կքննարկվեն  տարածքային ընտրական հանձնաժողովների կողմից:   ՀՀ ԿԸՀ մամուլի ծառայություն