Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նիկշա Բավցևիչը հավաքական է հրավիրել 19 բասկետբոլիստ

Սպորտ
a1basketbol-7.11.

Բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցևիչը հրապարակել է այն բասկետբոլիստների անունները, որոնք հրավեր են ստացել նախապատրաստվելու նոյեմբերի 23-ին եւ 26-ին կայանալիք Եվրոպայի առաջնության ընտրական փուլի հանդիպումներին: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջը: Հայաստանի հավաքականի ընդլայնված կազմն այսպիսին է.

  1. Ամիրան Ամիրխանով – «Գազպրոմ», Ռուսաստան
  2. Լուկաս Ֆիշեր - «Գրան Կանարիա», Իսպանիա
  3. Անդրանիկ Չրաբաշ - «Օկապի Աալսթար», Բելգիա
  4. Ռայան Բոաթրայթ - «Բեշիքթաշ», Թուրքիա
  5. Ալլին Հեսս - «Բազել Ստարվինգս», Շվեյցարիա
  6. Քրիս Յանկու Օսկիյան – «Յալովա», Թուրքիա
  7. Անդրեյ Կոնստանտինով - «Բարս», Ռուսաստան
  8. Վարդան Բիդրոսյան – առանց ակումբ
  9. Արարատ Քոչինյան - «Ուրարտու»
  10. Ալբերտ Թադեւոսյան – ՄԳՈՒ, Ռուսաստան
  11. Էդգար Բաբայան - «Ուրարտու»
  12. Գեորգի Պոդկոլզին - «Արցախ»
  13. Կոնստանտին Միրզոյանց - «Արմեցի», Ռուսաստան
  14. Մարսել Հովսեփյան - «Ռուբոն», Բելառուս
  15. Դավիթ Խաչատրյան - «Գրանդ Սպորտ»
  16. Արագատ Աբրահամիան - «Մասիս», ԱՄՆ
  17. Սերգեյ Պոլուխին - «Բարս», Ռուսաստան
  18. Թովմաս Հորդանյան - «Ուրարտու»
  19. Տերի Սմիթ - ՀՏՎ, Ֆրանսիա
Արկադի Մկրտիչյանը, Արտյոմ Թավաքալյանը, Կարեն Չիվիչյանը, Մեթյու Մադոյանը, Արամ Արսլանյանը ու Անդրե Սպայթ Մկրտչյանը հավաքականին չեն կարող միանալ ԱՄՆ ուսանողական լիգայի հանդիպումների պատճառով: Հայաստանի հավաքականն ընտրական խաղերին կսկսի նախապատրաստվել նոյեմբերի 20-ից, Դավթաշենի Օլիմպավանում: Նշենք, որ ԵԱ-2021-ի նախընտրական փուլի շրջանակներում մեր ազգային թիմը նոյեմբերի 23-ին Տիրանայում ուժերը կչափի Ալբանիայի հավաքականի հետ, իսկ նոյեմբերի 26-ին Երևանում կհյուրընկալի Դանիային: