Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Հայաստանի հավաքականները ձախողվեցին Եվրոպայի առաջնությունում

Սպորտ
a1chess-2-1-1

Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում ավարտվեց շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը: Հայաստանի տղամարդկանց հավաքականը վերջին՝ 9-րդ տուրում, 2:2 հաշվով ոչ-ոքի խաղաց Սերբիայի ընտրանու հետ: Մեր թիմը վաստակեց թիմային 10 միավոր, սակայն ընդհանուր հաշվարկով ի վերջո զբաղեցրեց 13-րդ տեղը՝ կես բալով ետ մնալով Իսպանիայից: Եվրոպայի չեմպիոն հռչակվեց Ադրբեջանի ընտրանին, որը Ռուսաստանի հավաքականին գերազանցեց միավորների ընդհանուր քանակով: Հայաստանի կանանց հավաքականը, որը մրցանակային 2-3-րդ տեղերի հավակնորդներից էր, այս տուրում չկարողացավ լուրջ դիմադրություն ցույց տալ ժամանակից շուտ Եվրոպայի չեմպիոն հռչակված Ռուսաստանի ընտրանուն եւ պարտվեց 0,5:3,5 հաշվով: Մեր թիմը 11 միավորով առաջնությունն եզրափակեց 9-րդ հորիզոնականում: a1+chess 1 (1)