Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Անվճար տրամադրվում է թափուկ փայտանյութ

Հասարակություն
payt

Հանրապետության ԶԼՄ-ներով և սոցիալական ցանցերով պարբերաբար տեղեկատվություն է տարածվում այն մասին, որ անտառամերձ համայնքների բնակիչներին ծառերի թափուկները տրամադրվում են որոշակի վճարի դիմաց: ՀՀ բնապահպանության նախարարությունը մեկ անգամ ևս հայտնում է, որ ՀՀ անտառային տարածքների, մասնավորապես բնության հատուկ պահպանվող տարածքները կառավարող ՊՈԱԿ-ների տնտեսական և ռեկրեացիոն գոտիների անմիջական հարևանությամբ գտնվող բնակավայրերի բնակիչներին ոչ արտադրական փայտանյութը` թափուկը, տրամադրվում է անվճար` համաձայն «Ոչ արտադրական նպատակներով թափուկ վառելափայտի մթերման և բացթողնման» կարգի, որը հաստատվել է ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության նախարարների 2011թ. նոյեմբերի 29-ի N 253-Ա և N 226-Ա հրամաններով: Հատուկ պահպանվող տարածքներում պարբերաբար առաջացող քամատապալ և ձյունակոտոր փայտանյութը /շինափայտը/ հաշվառվում և ներկայացվում է որպես այդ տարածքները կառավարող ՊՈԱԿ-ների սեփական եկամտի միջոց, իսկ թափուկ փայտանյութ է համարվում անտառային հողի վրա ընկած մահացած-ծառերի բները կամ դրանց մասերը, ինպես նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի անտառտնտեսությունների հատատեղիներում մնացած, իրացման ոչ ենթակա փայտանյութի մնացորդները: Վերոհիշյալ բնակավայրերի բնակիչները թափուկի տրամադրման կարգին կարող են տեղեկանալ մոտակա ՊՈԱԿ-ների և անտառտնտեսությունների գրասենյակներից և աշխատակիցներից։ «Ոչ արտադրական նպատակներով թափուկ վառելափայտի մթերման և բացթողնման» կարգը և բնակավայրերի ցանկը կցվում է: 1 2