Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի Մ-21 հավաքականը սկսեց նախապատրաստությունը

Սպորտ
a1hajatan-21

Ֆուտբոլի Հայաստանի Մ-21 հավաքականը Նոյեմբերի 10-ին և 14-ին կանցկացնի Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2019թ առաջնության ընտրական փուլի երկու հանդիպում՝ հյուրընկալելով համապատասխանաբար Ռուսաստանի եւ Սերբիայի հավաքականներին: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, Հայաստանի Մ-21 հավաքականն այսօր սկսեց նախապատրաստական մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Գլխավոր մարզիչ Արթուր Ոսկանյանի կողմից հրապարակված նախնական ցուցակում տեղի են ունեցել փոփոխություններ, եւ թիմը հավաքը սկսել է հետեւյալ ֆուտբոլիստներով: Դարպասապահներ Հենրի Ավագյան «Բանանց» Սեւակ Ասլանյան «Փյունիկ» Մարկ Գրիգորյան «Էսլինգ» (Ավստրիա)   Պաշտպաններ Արթուր Ամիրյան «Շիրակ» Արթուր Քարտաշյան «Փյունիկ» Դավիթ Տերտերյան «Փյունիկ» Հայկ Սարգսյան «Բանանց» Ժիրայր Մարգարյան «Բանանց» Գագիկ Մաղաքյան «Բանանց» Հակոբ Համբարձումյան «Բանանց» Նարեկ Պետրոսյան «Բանանց»   Կիսապաշտպաններ Ռուդիկ Մկրտչյան «Շիրակ» Արթուր Նադիրյան «Փյունիկ» Վահագն Հայրապետյան «Փյունիկ» Պետրոս Ավետիսյան «Փյունիկ» Ալիկ Առաքելյան «Փյունիկ» Հակոբ Հակոբյան «Բանանց»  Աշոտ Ադամյան «Բանանց» Էմիլ Եղիազարյան «Բանանց» Արամ Քոչարյան «Արարատ»   Հարձակվողներ Էրիկ Պետրոսյան «Փյունիկ» Ռոբերտ Մինասյան «Փյունիկ» Գրիգոր Աղեկյան «Արցախ»   Ավելացնենք, որ կախված ազգային հավաքականում ստացած խաղաժամանակից, հնարավոր է Մ-21 հավաքականի հանդիպումներին մասնակցի նաեւ Հայաստանի ազգային թիմ հրավիրված Էրիկ Վարդանյանը: Ռուբեն Փիլումյանը կմիանա հավաքին նոյեմբերի 7-ին: