Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀԿ-ականն ընդդեմ ՀՀԿ-ականի մայրուղի է փակել. ՀԺ

Հասարակություն
124485

Վայոց ձորի մարզում քաղաքական առումով արտասովոր իրադարձություն է տեղի ունենում: Խոշորացված Եղեգիս համայնքի ղեկավարի ընտրություններում պարտված թեկնածուն, որին ՀՀԿ-ն էր առաջադրել, բողոքի ակցիա է կազմակերպել ընդդեմ հաղթող թեկնածուի, որը նույնպես ՀՀԿ-ական է, սակայն ինքնաառաջադրված: Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Վայոց Ձորի մարզի Շատին համայնքի եւ հարակից համայնքների բնակիչները փակել են դեպի Մարտունի տանող ճանապարհը եւ պահանջում են անվավեր ճանաչել նոյեմբերի 5-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները:  Armtimes.com-ի հետ զրույցում խոշորացված համայնքի ղեկավարի ընտրությունում հաղթած թեկնածուն՝ նախկին Քարագլուխ համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը վստահեցրեց, որ որեւէ ընտրախախտում տեղի չի ունեցել, պարզապես պարտված թեկնածուն՝ նախկին Շատին համայնքի ղեկավար Տիգրան Խուդոյանը չի ընդունում պարտությունը: Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ ձեր մրցակիցներից Տիգրան խուդոյանը չի հաշտվում պարտության հետ, նա պատասխանեց. «Ես չեմ կարող ասել, թե որն է չհաշտվելու պատճառը: Բոլոր տեղամասերի տվյալները կան, այնտեղ հաշտվելու բան էլ չկա: Պարզապես անիմաստ տեղը ժողովրդին հավաքել է, մայրուղի են փակում: Եթե ինքը հաղթեր, անպայման կհաշտվեր»: Դիտարկմանը, որ երկուսդ էլ ՀՀԿ անդամ եք, հնարավոր չէ՞ր կուսակցությունում քննարկեիք այդ հարցերը՝ բողոքի ակցիա անելու փախերեն, Արթուր Ստեփանյանն արձագանքեց. «Դե կուսակցությունը միակողմանի որոշում էր կայացրել՝ սատարելով Տիգրան Խուդոյանի թեկնածությունը: Մենք էլ հաշտվել էինք այդ մտքի հետ»: Ավելին՝ այստեղ