Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի կանանց հավաքականը կհանդիպի Եվրոպայի չեմպիոնի հետ

Սպորտ
a1evrochess-6.11.

Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կկայանան վերջին 9-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի կանանց հավաքականը, որը 11 միավորով գտնվում է 5-րդ հորիզոնակաում եւ հավակնում է մրցանակային 2-3-րդ տեղերին, եզրափակիչ խաղում ուժերը կչափի Եվրոպայի նորաթուխ չեմպիոն Ռուսաստանի հետ: Մեր ընտրանին հանդես կգա այսպիսի կազմով. Էլինա Դանիելյան – Ալեքսանդրա Կոստենյուկ Վալենտինա Գունինա – Լիլիթ Մկրտչյան Լիլիթ Գալոյան – Օլգա Գիրյա Մարիա Գեւորգյան – Ալեքսանդրա Գորյաչկինա Հայաստանի տղամարդկանց հավաքականը կմրցի Սերբիայի ընտրանու հետ: Քանի որ հանդիպումը մարզական առումով ոչ մի նշանակություն չունի մերոնց համար, որոնք 9 միավորով զբաղեցնում են 13-րդ տեղը, հավաքականի մարզիչ Արշակ Պետրոսյանը հանգիստ է տվել թիմի առաջատար Լեւոն Արոնյանին: Ահա հանդիպման զույգերը. Իվան Իվանիշեւիչ – Սերգեյ Մովսիսյան Գաբրիել Սարգսյան – Միլոշ Պերունովիչ Ալեքսանդար Ինջիչ - Հրանտ Մելքումյան Հովհաննես Գաբուզյան – Նիկոլա Սեդլակ