Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ցայգը» գրանցել է բազմաթիվ ընտրախախտումներ. ամփոփում (տեսանյութ)

Քաղաքականություն
1509953785_naz-yntrutyun

Երեկ ընտրությունների ողջ ընթացքին հետևել են «Այսօր» լրատվականի նկարահանող խմբերը: «Ցայգ»-ի տեսախցիկը եղել է Ախուրյան, Բասեն, Մարմաշեն, Վահրամաբերդ, Շիրակ, Կառնուտ, Արևիկ, Ձորակապ, Սառնաղբյուր, Մարալիկ, Մայիսյան եւ մի շարք այլ համայնքների ընտրատեղամասերում ու գրանցել բազմաթիվ խախտումներ: ՏԻՄ ընտրություներն աչքի են ընկել ընտրողների և հանձնաժողովականների օրենքի չիմացությամբ: Ընտրական օրն ամփոփել է Նազելի Էլբակյանը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ Շիրակի մարզի Անի համայնքում ձայները բաշխվել են հետեւյալ կերպ՝ ԱՂԱԲԵԿՅԱՆ ՀԱԿՈԲ ԵՐՎԱՆԴԻ 1 547 ԱՃԵՄՅԱՆ ՀՐԱՉՅԱ ԳԵՎՈՐԳԻ 1 926 ԱՌԱՔԵԼՅԱՆ ԱՂԱՍԻ ԽԱՉԱՏՈՒՐԻ 799 ԲՈՒԼՈՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ ՍԱՄՎԵԼԻ 1 494 ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐՏԱԿ ՍԱՄՎԵԼԻ 3 909 Ըստ այդմ, հավաքած ձայների քանակով հաղթել է ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանը։ Խոշորացված Ախուրյան համայնքում ՝ ԳԵՂԱՄՅԱՆ ԼԵՎՈՆ ԳԵՂԱՄԻ 593 ԻԳԻԹՅԱՆ ԱՐԾՐՈՒՆԻ ՆԵՐՍԵՍԻ 1 464 ՀԱՄԲԱՐՅԱՆ ԳԵՐԱՍԻՄ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ 197 ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՆԻԿ ԹԱԹՈՒԼԻ 159 ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱՄԼԵՏ ՍԱՄՎԵԼԻ 868 ՍԵՐԳՈՅԱՆ ԿԱՐԵՆ ՍԵՐԳՈՅԻ 917 Այստեղ առավելագույն ձայներ է ստացել ՀՅԴ թեկնածու Արծրունի Իգիթյանը։ Մարմաշեն համայնքում ձեւավորվել են հետեւյալ արդյունքները` ԱՐՇԱԿՅԱՆ ԿԱՐԵՆ ԱՐՇԱԿԻ 1 463 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ՀԱԿՈԲ ԳԱԳԻԿԻ 792 ԵՂՈՅԱՆ ԱՇՈՏ ՍԱՄՍՈՆԻ 1 201 ՍԱՀԱԿՅԱՆ ԹՈՐԳՈՄ ՄԱԹԵՎՈՍԻ 1 289 Հաղթել է ՀՅԴ-ական Կարեն Արշակյանը, առաջ անցնելով ՀՀԿ-ի թեկնածուներից։ «Ցայգ» ՀԸ տեսանյութը