Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բելգիայի դատարանն ստորագրությամբ ազատ արձակեց Կատալոնիայի նախկին վարչապետին

Քաղաքականություն
catalan

Բելգիայի դատարանը երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ է արձակել Կատալոնիայի կառավարության նախկին ղեկավար Կառլես Պուչդեմոնին և չորս գործընկերներին՝ նախկին նախարարներին: 

Պոչջդեմոնն ու նախարարները  ինքնակամ հանձնվել էին Բելգիայի ոստիկանությանը, երբ Մադրիդը լուծարեց Կատալոնիայի կառավարությունը՝ ուղիղ կառավարում մտցնելով ինքնավար մարզում և նրանց ձերբակալելու որոշում կայացրեց, որը պարտադիր է կատարման համար Եվրամիության անդամ բոլոր երկրներում: Կատալոնիայի լուծարված կառավարության ևս ութ պաշտոնյաներ ձերբակալվել էին՝ ներկայանալով հարցաքննության, որոնցից մեկը գրավի դիմաց ազատ էր արձակվել: Բելգիան 60 օրվա ընթացքում որոշում կկայացնի՝ արդյոք արտահանձնու՞մ է Պուչդեմոնին և իր չորս գործընկերներին Իսպանիային, թե ոչ: Հիշեցնենք, Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին ընդունեց անկախության հռչակագիր՝ հիմնվելով հոկտեմբերի 1-ի հանրաքվեի արդյունքների վրա, որի մասնակիցների շուրջ 90 տոկոսը ձայն էր տվել Կատալոնիայի անկախության օգտին: