Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Հայաստանի կանանց թիմը հավակնում է մրցանակային տեղերի

Սպորտ
a1chess-1-1

Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում ավարտին է մոտենում շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունը:   Այսօր կայացան նախավերջին 8-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի՝ 2:2 խաղաց Լեհաստանի թիմի հետ: Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը իրենց պարտիաներն ավարտեցին ոչ-ոքի արդյունքով, իսկ Հովհաննես Գաբուզյանը հաղթեց, իսկ Հրանտ Մելքումյանը՝ պարտվեց: Հայաստանի հավաքականն այժմ 9 միավորով զբաղեցնում է 17-րդ տեղը:   Հայաստանի կանանց հավաքականն այս տուրում 2,5:1,5 հաշվով հաղթեց Չեխիայի ընտրանուն: Մեր թիմի կազմում Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը հաղթանակ տարան, Լիլիթ Մկրտչյանը ոչ-ոքի խաղաց, իսկ պարտություն կրեց միայն Մարիա Կորսովան: հայաստանի հավաքականը վաստակեց 11 միավոր եւ բարձրացավ 5-րդ հորիզոնական:   Մեր թիմը մրցանակային 2-3-րդ տեղերից ետ է մնում ընդամենը մեկ միավորով: Եվրոպայի չեմպիոնի կոչումը ժամանակից շուտ նվաճեց Ռուսաստանի հավաքականը, որն այսօր 4:0 հաշվով ջախջախեց Թուրքիային եւ դարձավ անհասանելի բոլոր մրցակիցների համար: a1+chess 2 (1)