Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

 «Շիրակը» 0:1 հաշվով զիջեց «Բանանցին» (տեսանյութ)

Սպորտ
a1shirak

Գյումրիի «Շիրակը» ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի վերջին խաղում իր հարկի տակ 0:1 հաշվով պարտվեց Երեւանի «Բանանցին»: Հանդիպման միակ գոլը 81-րդ րոպեին խփեց հյուրերի հարձակվող Վալմերսոնը: «Շիրակը» չորրորդ պարտությունը կրեց վերջին յոթ խաղերի ընթացքում եւ 18 միավորով մնաց նույն 3-րդ տեղում: «Բանանցն» չորս անհաջող խաղերից հետո վերջապես հաղթանակ տարավ եւ ընդհուպ մոտեցավ հենց շիրակցիներին՝ ետ մնալով ընդամենը մեկ միավորով: Նշենք, որ Հայաստանի առաջնությունում մոտ երկշաբաթյա ընմիջում է հայտարարվում, քանի որ մեր տարբեր տարիքային հավաքակններն անցկացնելու են հերթական միջազգային հանդիպումները: Հաջորդ, 13-րդ տուրը, կմեկնարկի նոյեմբերի 17-ին, «Բանանց» - «Ալաշկերտ» հանդիպումով: