Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ուղիղ՝ «Շիրակ» - «Բանանց». Խաղը կանցկացվի առանց հանդիսականների (տեսանյութ)

Սպորտ
a1shirak-bananc-1

Ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 12-րդ տուրի վերջին խաղում Գյումրիի «Շիրակը» սեփական դաշտում կընդունի Երեւանի «Բանանցին»: Կայացած 11 տուրից հետո, շիրակցիները 18 միավորով ընթանում են 3-րդ տեղում՝ մեկ բալով ետ մնալով «Գանձասար-Կապանից»: Գյումրեցիները վերջին ժամանակահատվածում շատ անհաջող են հանդիս գալիս առաջնությունում եւ արդեն վեց խաղ շարունակ չեն կարողանում հաղթանակ տանել: «Բանանցը» ներկայումս 14 միավորով զբաղեցնում է 4-րդ տեղը: Երեւանցիները նույնպես վաղուց հաղթանակ չեն տարել: նախորդ չորս հանդիպումներից երկուսում նրանք պարտվել են, իսկ երկուսն ավարտել ոչ-ոքի: Թիմերն արդեն հրապարակել են մեկնարկային կազմերը: Դրանց կարող եք ծանոթանալ ստորեւ ներկայացված լուսանկարներում, որոնք տրամադրել է «Բանանցի» ֆեյսբուքյան էջը: Նշենք, որ «Շիրակ» - «Բանանց» հանդիպումը կանցկացվի առանց հանդիսականների, քանի որ Գյումրիի քաղաքային մարզադաշտը մեկ խաղով որակազրկվել է՝ «Ալաշկերտի» հետ նախորդ  հանդիպման ժամանակ երկրպագուների անվայել պահվածքի համար: Հանդիպումը կսկսի ժամը 15:00-ին: Ֆուտբոլասերներն այն կարող են ուղիղ եթերով դիտել նաեւ մեր կայքէջում:  a1+shirak-bananc 3 a1+shirak-bananc 2