Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի առաջնություն. Հայաստանի շախմատիստները կմրցեն լեհերի հետ

Սպորտ
a1evrochess-2-1

Հունաստանում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կկայանան 8-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարդկանց հավաքականին այս անգամ մրցակից է բաժին հասել Լեհաստանի ընտրանին: Չնայած նախորդ տուրում Գերմանիայից կրած պարտությանը, մեր թիմի մարզիչ Արշակ Պետրոսյանը ոչ մի փոփոխություն չի կատարել մեկնարկային կազմում: Ահա հանդիպման զույգերը. Լեւոն Արոնյան – Ռադոսլավ Վոյտաչեկ Յան-Քշիշտոֆ Դուդա - Գաբրիել Սարգսյան  Հրանտ Մելքումյան – Կաչպեր Պիորուն  Յացեկ Տոմչակ - Հովհաննես Գաբուզյան Յոթ տուրից հետո Հայաստանի հավաքականը 8 միավորով զբաղեցնում է 11-րդ տեղը: Մեր թիմը դեռեւս կարող է պայքարել մրցանակային 3-րդ տեղի համար, սակայն դրա համար պետք է հաղթել վերջին երկու խաղերում, ընդ որում հնարավորինս խոշոր հաշվով, բացի այդ հույս դնել, որ գլխավոր մրցակիցները միավորներ կկորցնեն: Հայաստանի կանանց հավաքականն այսօր ուժերը կչափի Չեխիայի թիմի հետ: Մեր ընտրանին հանդես կգա այսպիսի կազմով. Յոանա Վորեկ - Էլինա Դանիելյան Լիլիթ Մկրտչյան – Կալինա Օլսարովա Թերեզա Ռոդշտեյն – Լիլիթ Գալոյան Մարիա Կուրսովա – Կրիստինա Նովոսադովա Հայաստանի կանանց հավաքականտ յոթ տուրից հետո 9 միավորով զբաղեցնում է 9-րդ տեղը: Մրցանակային երրորդ տեղից մեր թիմը ետ է մնում ընդամենը մեկ միավորով: