Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԻՊ աշխատակազմը հետեւում է ՏԻՄ ընտրություններին

Քաղաքականություն
unnamed-71

Նոյեմբերի 5-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական եւ մարզային ստորաբաժանումներն աշխատում են վաղ առավոտից։ Աշխատանքային խմբեր են գործուղվել այն մարզեր, որտեղ ստորաբաժանումներ առանձնացված չեն։ Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։ Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները Պաշտպանի աշխատակազմ կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով:   Հարգանքով՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ