Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի կանանց հավաքականը ոչ-ոքի խաղաց Ռումինիայի հետ

Սպորտ
a1chess-woman

Շախմատի Հայաստանի կանանց հավաքականը հունաստանուն ընթացող Եվրոպայի թիմային առաջնության 7-րդ տուրում ոչ-ոքի խաղաց Ռումինիայի ընտրանու հետ:   Մեր թիմի կազմում հաղթանակ տոնեց միայն Մարիա Գեւորգյանը: Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանն իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ, իսկ ահա Էլինա Դանիելյանը պարտվեց միջազգային վարպետ Իրինա Բուլմագային:   Հայաստանի հավաքականն այս տուրից հետո վաստակել է թիմային 9 միավոր եւ առայժմ բաժանում է 5-9-րդ հորիզոնականները: Մրցաշարային աղյուսակը շարունակում է գլխավորել Ռուսաստանի ընտրանին, որը միայն մեկ միավորով է գերազանցում Վրաստանի հավաքականին:   Վաղը տեղի կունենա առաջնության նախավերջին՝ 8-րդ տուրը: Մրցանակային 3-րդ տեղ զբաղեցնելու համար մեր շախմատիստուհիները պետք է անպայման հաղթանակ տանեն առաջիկա մրցախաղում: