Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց 

Սպորտ
a1evrochess-4.11.

Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կայացան 7-րդ տուրի հանդիպումները:   Հայաստանի տղամարդկանց հավաքականը 1,5-2,5 հաշվով զիջեց Գերմանիայի ընտրանուն: Առաջին երեք խաղատախտակների վրա հանդես եկած Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը ոչ-ոքի ավարտեցին իրենց պարտիաները, իսկ ահա 4-րդ համարի տակ հայտավորված Հովհաննես Գաբուզյանը պարտություն կրեց:   Այդպիսով, մեր հավաքականը երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց մրցաշարում, մնաց նույն 8 միավորով եւ նահանջեց 11-րդ հորիզոնական: Մրցաշարի առաջատարները դեռ շարունակում են խաղալ: