Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Փյունիկը» եւ «Գանձասար-Կապանը» չկարողացան գոլ խփել (տեսանյութ)

Սպորտ
a1pyunik-4.11.

Մրցաշարային աղյուսակի նախավերջին տեղում գտնվող Երեւանի «Փյունիկը» սեփական դաշտում ընդունեց Կապանի «Գանձասար-Կապանին»:   Երկու թիմերի ֆուտբոլիստների ներդրած բոլոր ջանքերը չհասան նպատակին եւ դարպասները մնացին անառիկ՝ 0:0: «Փյունիկը» չորրորդ անգամ անընդմեջ ոչ-ոքի ավարտեց իր հանդիպումը, իսկ «Գանձասար-Կապանին» չհաջողվեց շարունակել երեք խաղից բաղկացած հաղթարշավը:   Փյունիկցիները 8 միավորով շարունակում են զբաղեցնել նախավերջին 5-րդ տեղը, իսկ կապանցիները վաստակեցին 19 միավոր եւ մաքուր դուրս եկան 2-րդ հորիզոնական:   «Գանձասար-Կապանին» կարող է շրջանցել միայն «Շիրակը», որը վաղը փակ դռների ներքո (թիմը պետք է մեկ խաղ անցկացնի առանց հանդիսականների՝ «Ալաշկերտի» հետ խաղում տեղի ունեցած անկարգությունների համար) կհանդիպի իրենից 4 միավորով ետ մնացող «Բանանցի» հետ: