Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մոնսանտո»-ից օգտվել չօգտվելու որոշումը կայացվելու է հայ ֆերմերների կողմից. ԱՄՆ դեսպանատուն

Կարևոր լուրեր Քաղաքականություն
AMN-despanatun2

ԱՄՆ դեսպանատունը «Մոնսանտո» ընկերության արտադրանքի հարցով հանդես է եկել պաշտոնական մեկնաբանությամբ, որը ներկայացնում ենք ստորև. «Մեր երկու երկրների առևտրի և ներդրումների ընդլայնումը Միացյալ Նահանգների համար առաջնահերթություն է։ Նոյեմբերի 1-ին Երևանում ԱՄՆ դեսպանատունը, գործակցելով ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի հետ, կազմակերպեց գործարար համաժողով։ Այն միտված էր երկու երկրների միջև կոմերցիոն կապերի ամրապնդմանը՝ ագրոբիզնեսի ոլորտի ամերիկյան ու հայկական կառույցների միջև կապեր հաստատելու  և ամերիկյան ընկերությունների կողմից ոլորտի վերջին տեխնոլոգիական զարգացումները ներկայացնելու միջոցով։ «Վալմոնտ» և «Մոնսանտո» ամերիկյան ընկերությունների ներկայացուցիչները մասնակցեցին կոնֆերանսին՝ ներկայացնելով իրենց արտադրանքն ու ծառայությունները։  «Մոնսանտո» -ի արտադրանքը Հայաստանում վաճառվել է 2006 թվականից։ «Մոնսանտո» -ի արտադրանքին վերաբերող Ձեր հարցերը կարող եք ուղել  «Մոնսանտո» կազմակերպությանը։ Չնայած հայ և ամերիկացի ագրոբիզնեսի ոլորտի ներկայացուցիչների հանդիպումը կազմակերպել էր ԱՄՆ դեսպանատունը, բայց կազմակերպությունների արտադրանքից և ծառայություններից օգտվել չօգտվելու որոշումը կայացվելու է ֆերմերների և ագրոբիզնեսների կողմից»,- ասված է դեսպանության մեկնաբանության մեջ: