Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արշակ Պետրոսյանը մեկնարկային կազմից հանել է Սերգեյ Մովսիսյանին 

Սպորտ
GGGGGGGGG

Հունական Հերսոնիսոս քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կկայանան 7-րդ տուրի հանդիպումները: Տղամարդկանց մրցաշարում Հայաստանի հավաքականը կհանդիպի Գերմանիայի ընտրանու հետ: Մեր թիմի մարզիչ Արշակ Պետրոսյանը փոփոխություն է կատարել կազմում: Սերգեյ Մովսիսյանի տեղը հանդես կգա Հայաստանի այս տարվա չեմպիոն Հովհաննես Գաբուզյանը: Ձեզ ենք ներկայացնում հանդիպման զույգերը. Դիտեր-Լիվիու Նիսիպեանում – Լեւոն Արոնյան Գաբրիել Սարգսյան – Մատիաս Բլիբաում Դանիել Ֆրիդման - Հրանտ Մելքումյան   Հովահննես Գաբուզյան – Ռասմուս Սվանե   Կանանց առաջնությունում Հայաստանի հավաքականն այս տուրում ուժերը կչափի Ռումինիայի թիմի հետ: Մեր ընտրանին այսօր հանդես կգա այսպիսի կազմով. Իրինա Բուլմագա – Էլինա Դանիելյան Լիլիթ Մկրտչյան – Կորինա-Իզաբելա Պեպտան Ելենա-Լումինիցա Կոսմա – Լիլիթ Գալոյան Մարիա Գեւորգյան – Միհաելա Սանդու   Հանդիպումները կմեկնարկեն Երեւանի ժամանակով 17:00-ին: