Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանն այցելել է Քաշաթաղում կառուցվող ՀԷԿ

Պաշտոնական
031117-KashataghHeker-2

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 3-ին այցելել է Քաշաթաղի շրջան եւ ծանոթացել հիդրոէներգետիկայի ոլորտում իրականացվող մի շարք ծրագրերի ընթացքին։ Երկրի ղեկավարն ընդգծել է, որ շրջանն ունի ջրային պաշարների մեծ ներուժ, որի ճիշտ օգտագործումը մեծապես կնպաստի շրջանի սոցիալ-տնտեսական առաջընթացի եւ Արցախի էներգետիկ անվտանգության ապահովմանը։ Նախագահ Սահակյանը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ։   ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ