Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրացիներին զգուշացրե՞լ են, որպեսզի նրանք ապահովագրեն իրենց շների կյանքը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
shavarsh-1

Հայաստանի փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը կոռեկտ չի համարում Վրաստանում Հայաստանի դեսպանի նշանակման շուրջ աղմուկը: Սակայն Ռուբեն Սանդոյանը հայտնի է սկանդալային անցյալով, Հայաստանում նրան է պատկանել շների սպանդով զբաղվող մի կազմակերպություն: Դա Սերժ Սարգսյանի որոշելիքն էր. «Մենք չենք էլ քննարկում այդ խնդիրը, իսկ դեսպանի աշխատանքի մասին դատում են իր կատարած աշխատանքով: Կաշխատի, էդ ժամանակ կտանք գնահատականը»: Հայաստանում շների սպանդով զբաղված մարդու ներկայությունը Վրաստանում կարող է վատ անդրադառնալ այնտեղի շների կյանքի վրա, պարոն Քոչարյանը տեղյա՞կ է՝ նշանակումից առաջ վրացիներին զգուշացրե՞լ են, որպեսզի նրանք  ապահովագրեն իրենց շների կյանքը. «Դա իմ տիրույթում չէ»: Բայց այդ մարդը երկար տարիներ աշխատել է Հայաստանի Ազգային Ժողովում եւ այդ աշխատանքի արդյունավետության մասին առ այսօր որեւէ տեղեկություն չկա, ինչպե՞ս է այդ մարդը նշանակվել դեսպան: Գուցե ուրիշի՞ն նշանակեին. «Նշանակումները լինում են քաղաքական»: Սերգեյ Մինասյանին ագրեման չտալու վրացիների որոշման շուրջ բարձրացրած աղմուկը նույնպես կոռեկտ չէ, ըստ Շավարշ Քոչարյանի: Այստեղ էլ արտգործնախարարի տեղակալն ակնարկում է վրացիների դիվանագիտական անփութության մասին՝ նրանք չպետք է այդ հարցը դարձնեին հայկական մամուլի թեմա. «Հարեւան Վրաստանի կողմից բազմաթիվ դեսպաններ են նշանակվել, բայց երբեւիցե իրենց մամուլում այդ մասին չի խոսվել»: Ըստ նրա, ընդունված չէ, որ մինչեւ դեսպանի նշանակման հրամանագիրը շոշափվեն անուններ. «Դա այնքան էլ կոռեկտ չէ հարեւան պետության նկատմամբ»: Ի դեպ, պարոն Քոչարյանն այսօր հայտարարել է, որ նոյեմբերի 24-ին Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը ստորագրելու համար որեւէ խոչընդոտ չկա: Նա նաեւ համաձայնվել է Սերժ Սարգսյանի այն հայտարարության հետ, որ Ղարաբաղի հարցի լուծումը Հայաստանի համար լինելու է ցավոտ։