Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ըստ մայրերի՝ որդիներին սպանել են գողության ու թմրանյութերի առքուվաճառքի մասին իմանալու համար (տեսանյութ)

Հասարակություն
aaa

Այսօր Կառավարության դիմաց էին նաև զոհված զինծառայողների մայրերը։ Նանա Մուրադյանը և Իրինա Մուրադյանը պնդում էին, որ իրենց որդիներին սպանել են բանակում՝ սպայական կազմի գողություններից և թմրանյութերի առքուվաճառքի մասին բարձրաձայնելու համար։ Նանա Մուրադյանի որդին՝ Վալերիկ Մուրադյանը, մահացել է 2010 մարտի 15-ին ԼՂՀ Ստեփանակերտի «Հայկազով» զորամասում, իսկ Իրինա Մուրադյանի որդին՝ Արթուր Ղազարյանը, 2010 թվականի դեկտեմբերի 17-ին ԼՂՀ Հադրութի զորամասում։ https://youtu.be/A_5SkvNG2VE Իրինա Մուրադյանի խոսքով՝ իր որդին հետախույզ է եղել և իմացել է թմրանյութերի վաճառքի մասին հայկական և ադրբեջանական կողմի հրամանատարական կազմերի միջև։ Այդ մասին տեղեկացրել է մոր հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Չորս օր անց Արթուր Ղազարյանին բերել են «Մուրացան» զինվորական հսպիտալ մահամերձ վիճակում։ Ավելին՝ տեսանյութով