Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Պապոյան Գագիկը կերավ, Սերժ Սարգսյանը կերավ, իսկ ինձ ասում են՝ չի կարելի փողոց փակել». ակցիա (տեսանյութ)

Հասարակություն
l2_AeiH0C34

Եկմալյան 4-16 տների բնակիչները, որոնք բնակարանից զրկվել են ու վարձով են բնակվում, այսօր նախ փորձեցին փակել կառավարության հարակից փողոցը։  2006 թվականին Եկմալյան փողոցի տները քաղաքապետարանի որոշմամբ քանդվել են։ Պետությունը պարտավորվել է 1 տարվա ընթացքում բնակիչներին ապահովել բնակարաններով կամ գումարով փոխհատուցել, սակայն հարցը մինչև օրս լուծված չէ։ Տասը տարի է արդեն բնակիչներն ապրում են վարձով։ Բնակարանների հարցով ներկայումս զբաղվում է վարչապետի խորհրդական Հայկ Դավթյանը։ «Պապոյան Գագիկը կերավ, Սերժ Սարգսյանը կերավ, իր ախպորը 6 հատ բնակարան է տվել Արամի շենքից, Սերժ Սարգսյանն իր խորհրդատուին 7 հատ բնակարան է տվել...»,- ակցիայի մասնակիցները  պահանջում էին, որ Հայկ Դավթյանը դուրս գա կառավարության շենքից, այլապես կփակեն ճանապարհը, սակայն ոստիկանները թույլ չտվեցին։   Ավելին՝ տեսանյութով