Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրա Զոհրաբյան. Համայնքներին տրամադրված դրամաշնորհները մսխվել են. Առավոտ

Քաղաքականություն
Naira_Zohrabyan

«Ծառուկյան» խմբակցության պատգամավորներն այս ընթացքում եղել են հանրապետության տարբեր մարզերում եւ արձանագրել` իրավիճակն աղետալի է, այդ թվում խոշորացված եւ խոշորացվող համայնքներում: Այսօր այդ ահազանգը 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հնչեցրեց ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը: Բարձրաձայնումը պայմանավորված էր ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Ատոմ Ջանջուղազյանի հրապարակած թվով`եկող տարի 2,4 միլիարդ դրամ նախատեսվում է տարածքային զարգացման համար: «Մենք միասին պետք է վերահսկողություն իրականացնենք, որ տեսնենք այն դրամաշնորհները, որոնք հատկացվում են խոշորացված համայնքների խնդիրների լուծմանը, իրականացվելու են, թե ոչ», – ասաց Նաիրա Զոհրաբյանը`հավելելով, որ իրենց անցկացրած դիտարկումը ցույց է տվել, որ նախորդ խոշորացման արդյունքում համայնքներում էական փոփոխություններ տեղի չեն ունեցել. «Բացի Դիլիջանից, որը մեկ անհատի միջոցով արված ներդրում էր, որեւէ խոշորացված համայնքում դրամաշնորհների արդյունքը մենք չենք տեսել»: Ամբողջական հոդվածը՝ այստեղ