Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Որ ուսումնասիրում ես ովքեր են դեմ, ասում ես՝ ինչ լավ կլինի, եթե դրանք գնան բանակ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
galust-2

Ուսման ընթացքում բանակում ծառայելուն ընդդիմացող ուսանողներին Ազգային Ժողովի նախկին նախագահ Գալուստ Սահակյանը մեկ խորհուրդ է տալիս. «Թող պատգամավոր դառնան, հետո չգնան բանակ: Պատգամավոր դառնալը չի նշանակում չծառայել, դա ուսում է, որը ինչ-որ երկու անհայտով հավասարարժեք ինչ-որ մի բան ա կատարվում»: Պարոն Սահակյանը չի հասկանում նրանց, որոնք ասում են, որ Հանրապետական պատգամավորների մի մասը, օրինակ, Արմեն Աշոտյանը, ուսանելիս չի ծառայել, բայց ուզում են, որ բոլոր ուսանող տղաները ծառայեն. «Աշոտյանի տարիքը չի եղել, որ գնա բանակ, տարիքը հենց լրացել է Ազգային Ժողովի պատգամավոր է դարձել»: Պարոն Սահակյանը ենթադրում է, թե ովքեր են ուսանողներին հրահրում բողոքի գործողություններով ընդդիմանալ Զինվորական ծառայության մասին նոր օրենքի ընդունմանը. «Որոշակի ուսանողներ են հանում, իբր թե էս ուսանողներն էլ մտքի էնպիսի տաճար ունեն, կանգնում ասում են, որ մեր միտքը կարգելակվի, եթե մենք գնանք բանակ: Հետո որ ուսումնասիրում ես ովքեր են, ասում ես՝ ինչ լավ կլինի, եթե դրանք գնան բանակ»: Երկու տարի ծառայելը հանրապետական պատգամավորի կարծիքով մի մեծ բան չէ, ու դա բնավ չի վնասի ապագա գիտնականի կամ մտավորականի կայացմանը. «Չեմ կարծում, որ մեր գիտությունն ու կրթությունը միանգամից էնքան մեծ բաներ է վերցրել իր վրա, որ հանկարծ երիտասարդները կզրկվեն»: Ինչ վերաբերում է իշխանություններին, որոնք նոր օրենքով կփորձեն իրենց երեխաներին փրկել ծառայությունից, Գալուստ Սահակյանը կանխատեսում է պատիժ. «Կապ չունի՝ իշխանավոր է, թե մեծահարուստ է»: Ի դեպ, ժամանակին Գալուստ Սահակյանն ինքն էլ դեմ է եղել 18 տարեկան դառնալուց հետո բոլորին անխտիր բանակ տանելուն: Ինքը սպասում էր, որ ժողովուրդը հասունանա: