Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վրաստանը Doing Business-ի առաջին տասնյակում է, Հայաստանն առաջ է միայն Ադրբեջանից (տեսանյութ)

Կարևոր լուրեր Տնտեսություն
business

Վրաստանը բիզնեսով զբաղվելու հեշտությամբ բարելավել է իր դիրքերն աշխարհում: Համաշխարհային բանկի «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» զեկույցի համաձայն՝ 2017-ին Վրաստանը 9-րդ հորիզոնականում է, իսկ Հայաստանը 47-րդ: Վրաստանը՝ 9-րդ տեղով, ընդրգկվել է աշխարհի լավագույն տասնյակում: Ըստ Վրաստանի Էկոնոմիկայի տեղեկատվության՝ 2018 թվականին Վրաստանը 16-րդ տեղից հայտնվել է 9-րդ հորիզոնականում, 190 երկրների ցանկում: «Վրաստանն առանձնանում է Եվրոպայում և կենտրոնական Ասիայում, որպես մի երկիր, որը նշանակալի քայլեր է իրականացրել արդյունավետ և ավելի էֆեկտիվ կառավարման ուղղությամբ: Վրաստանի ձեռքբերումները Համաշխարհային բանկում հիմնվում է կառավարության էֆեկտիվ և կոորդինացված աշխատանքի վրա: Վրաստանի կառավարությունն արդեն իրականացրել և շարունակում է իրականացնել բարեփոխումներ, որոնք ավելի է բարելավում Վրաստանի դիրքերը Համաշխարհային բանկում հաջորդ տարում»,- կարդում ենք Էկնոմիկայի նախարարության տարածած մամլո հաղորդագրության մեջ: Զեկույցի համաձայն՝ ԵԱՏՄ երկրների շարքում Հայաստանը նախավերջինն է. Ռուսատանը 35-րդ հորիզոնականում է, Ղազախստան՝ 36, Բոլառուսը՝ 38, և Ղրղզստանը՝ 77: Հայաստանում ավելի հեշտ է զբաղվել բիզբեսով քան Ադրբեջանում, որն այս տարի 57-րդ տեղում է: Ըստ զեկույցի, Հայաստանում դյուրացել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ միացման ընթացակարգերի համար պարտադրելով նոր ժամկետներ և կոմունալ ընկերությունում ներդրվել է աշխարհագրական տեղեկությունների նոր համակարգ։ Դյուրացել է գույքի գրանցումը դյուրացրել է՝ բարելավելով հողերի կառավարման համակարգի վեճերի կարգավորման մեխանիզմները: 2018 թվականին Համաշխարհային բանկի առաջին տասնյակում հայտնված երկրներն են՝ Նոր Զելանդիան, Սինգապուրը, Դանիան, Կորեան, Հոնկոնգը, Չինաստանը, ԱՄՆ, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Վրաստանը և Շվեդիան: Jnews