Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Հարությունյանը կհիասթափեցնի Էդուարդ Շարմազանովին (տեսանյութ)

Քաղաքականություն
davit-harutyunyan

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը պետք է հիասթափեցնի Հանրապետականներին՝  «Ընտանեկան բռնության մասին» կառավարության օրինագիծն ընդունվելու է առանց էական փոփոխությունների, իսկ սոցիալական նշանակությունն ակնհայտ է. «Շատ հաճախ բռնությունը կիրառվում է, որովհետեւ զոհը անպաշտպան է, նա չունի որեւէ մի միջոց, նա չունի տեղ գնալու, օրենքի դրույթները հնարավորություն է ընձեռելու, թեկուզ ոչ մեծ, բայց պետական աջակցություն ստանալու»: Դավիթ Հարությունյանն ուրախ է, որ Հանրապետականում միակարծություն չկա, բայց օրենքին դեմ քվեարկելու սպառնալիք ինքը չի հիշում. «Զգալի մասը խմբակցության ուներ մտահոգություն, որը պետք է փարատվի: Այն, որ դրանք չեն կարող դուրս գալ օրենքից, ակնհայտ է, որովհետեւ անիմաստ կլինի օրենքը, որում չլիներ հիմնական բռնության տեսակը»: https://youtu.be/QhvKFAEbIWg Դավիթ Հարությունյանը գիտի, որ իր կուսակցությունն ավանդական ընտանիքի կողմնակից է, բայց ընտանեկան բռնության ցուցանիշները մտահոգիչ են: Էդուարդ Շարմազանովի կարծիքն ու մտահոգություններն՝ այստեղ