Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Կանայք հնազանդ են Աստծո և իրենց տղամարդկանց առաջ». ինչու է Շարմազանովը դեմ բռնության օրենքին (տեսանյութ)

Քաղաքականություն
sharmazanov

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի կարծիքով՝ ընտանեկան բռնության կանխարգելման մասին նոր օրենքի նախագծի մեջ կան վիճահարույց կետեր. «Օրենքն այս տեսքով խնդրահարույց է, մասնավորապես ՝ որոշակիություն չկա, թե ինչ է տնտեսական կամ հոգեբանական բռնությունը, արդյո՞ք ապաստարանները պետք է են, եթե այնտեղ մարդիկ շատանան, ո՞վ է այդ ծախերը հոգալու, ծնողի հեղինակության հետ կապված խնդիրներ կան և այլն»։  Էդուարդ Շարմազանովը հիշեցնում է 2016 թ. Սերժ Սարգսյանի խոսքը, թե մեր հասարակության հիմքը ավանդական ընտանիքն է, «և այն կետերը, որոնք խնդիր են առաջացնում ավանդական ընտանիքի արժեհամակարգի համար, պետք է առաջարկենք վերանայել։ Ավանդական ընտանիքը ծեծուջարդը չէ, ո՞ր նորմալ մարդն է բռնությանը կողմնակից։ Պետք է բացատրվի ՝ արդյո՞ք սոցիալական անհրաժեշտություն կա այս օրենքի համար, եթե նպատակն է առողջացնել ընտանիքը, այլ բան է»։  ԱԺ փոխնախագահը հստակեցնում է իր միտքը. «Ավանդական հայ ընտանիքը տրեխներով ապրելը չէ, այլ ընտանիք, որտեղ կինն ունի իր դերը, տղամարդը՝ իր»։ Ապա նա մեջբերում է աստվածաշնչյան միտքը. «Ինչպես մենք ենք Աստծո առաջ հնազանդ, կանայք էլ հնազանդ են Աստծո և իրենց տղամարդկանց առաջ. դա է աստվածաշնչյան օրենքը, մեկը կարող է ընդունել, մյուսը՝ ոչ»։ Ավելին՝ տեսանյութով