Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուս սահմանապահները խափանել են գառան դմակի մաքսանենգությունը

Պաշտոնական
dmak

Արմավիրի սահմանապահ ջոկատի զինծառայողները հոկտեմբերի 30-ին  Արաքս գետի ափին, պետական ​​սահմանին, գտել են ավելի քան 40 պոլիէթիլենային տոպրակ՝ գառան դմակով լի։ Հայտնաբերված «ապրանքի» ընդհանուր քաշն ավելի քան 1700 կգ է: Ստուգումների արդյունքում դեպքի վայրում, թփերի մեջ գտնվել է նաև նոր ռետինե նավակ եւ պարան։ sahman dmak Ըստ նախնական տվյալների, անհայտ անձինք ծրագրել են մաքսանենգ ճանապարհով «ապրանքն» անցկացնել սահմանով։ Դեպքի վայր են հրավիրվել Հայաստանի ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները: Ներկայումս իրավասու մարմինները մի շարք միջոցառումներ են ձեռնարկել՝ հայտնաբերելու այն անձանց, որոնք կարող են ներգրավված լինել գործում։       Հայաստանում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության մամուլի բաժին