Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շախմատի Հայաստանի տղամարդկանց հավաքականն արդեն առաջատար է

Սպորտ
a1evrochess-3

Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում շարունակվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում կայացան 4-րդ տուրի հանդիպումները: Հայաստանի տղամարկանց հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության հասավ Հոլանդիայի ընտրանու նկատմամբ: Մեր թիմի կազմում հաղթանակներ տոնեցին Գաբրիել Սարգսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Լեւոն Արոնյանը հաշտություն կնքեց, իսկ Սերգեյ Մովսեսյանը՝ պարտվեց: Չորրորդ տուրից հետո աղյուսակը 7-ական թիմային միավորով գլխավորում են 3 երկրներ՝ Հայաստանը, Հունգարիան եւ Խորվաթիան: Հայաստանի կանանց հավաքականն այս տուրում 2,5:1,5 հաշվով պարտության մատնեց Հունաստանի առաջին հավաքականին: Մեր թիմի կազմում հաթանակ տոնեց միայն Մարիա Գեւորգյանը, իսկ Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանն ու Լիլիթ Գալոյանն իրենց պարտիաներն ավարտեցին հաշտությամբ: Կանանց մրցաշարային աղյուսակը գլխավորում է Ռուսաստանի հավաքականը, որը տարել է 4 հաղթանակ եւ ունի 8 միավոր: Մեր հավաքականը վաստակած 6 միավորով առայժմ կիսում է 4-8-րդ հորիզոնականները: Վաղը կկայանան 5-րդ տուրի հանդիպումները: