Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը պահանջում է թույլ չտալ, որ բասկետբոլի հայկական թիմերը խաղան

Կարևոր լուրեր Սպորտ
a1adrbegan

Ադրբեջանի բասկետբոլի ֆեդերացիան հատուկ նամակով դիմել է Եվրոպայի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Թուրգայ Դեմիրելին եւ պահանջել է թույլ չտալ Արցախում անցկացնել բասկետբոլի հանդիպումներ: Ինչպես նշում է ԱԲՖ-ի պաշտոնական կայքէջը, անցած հանգստյան օրերին Ստեփանակերտում (իրենց վարկածով՝ Խանքենդիում) անցկացվել է բասկետբոլի Հայաստանի առաջնության հանդիպում, որտեղ տեղի «Արցախը» ընդունել է հայկական թիմի: Աղբյուրը նաեւ նշում է, որ խաղին ներկա է եղել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Եւ ահա, Ադրբեջանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Նադիր Նասիբովը սույն նամակով եվրոպական ֆեդերացիայից պահանջել է դատապարտել այդ փաստը եւ համապատասխան պատժամիջոցներ կիռարել: Հիշեցնենք, որ վերջերս հիմնադրվել է բասկետբոլի Հայաստանի Ա լիգայի առաջնություն, որին մասնակցում են հայկական վեց եւ արցախյան մեկ թիմ: