Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐ ՉԿՍՆ, ՆՐԱՆՑ ՀՈԻՅՍԸ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԷՐ»

Հասարակություն

Այսօր հոկտեմբերի 27 ի դատավարության ժամանակ Դեմիրճյանների շահերի ներկայացուցիչ Աշոտ Սարգսյանը հայտարարեց, որ հարցում է կատարել նախաքննական մարմնին ՝ զինդատախազությանը, Նաիրի Հունանյանի վերջին հայտարարության առնչությամբ: Հիշեցնենք, որ Հունանյանը նախորդ նիստի ժամանակ ասաց, թե իրեն կից խցերի ամբաստանյալները մեղադրում են, որ ԱԺ ում բոլորին չի սպանել, այլ միայն 8 հոգու:
Նյութերը պատրաստ լինելու դեպքում դրանք կներկայացվի դատարանին:

Այսօր ցուցմունք տվեց 99 թվականի հոկտեմբերի 27 ին տրանսպորտի նախարար, այժմ պետեկամուտների նախարար Երվանդ Զախարյանը: Նրա կարծիքով այս հանցագործությունը կազմակերպված չէր: «Դա երեւում էր ոճրագործների հետագա պահվածքից: Հույսները դրել էին ժողովրդի վրա ու երբ տեսան, որ մարդիկ չեկան, հասկացան, որ ձախողվել են»,- մեզ հետ զրույցի ժամանակ ասաց Զախարյանը:
Նրա մտաբերելով, դեպքից հետո արդեն խմբի մոտ որոշակի անորոշություն էր նկատվում: Եվ այդ անորոշությունն է տուժողին հիմք տալիս ենթադրելու, որ կազմակերպիչներ չեն եղել:

Ընդհանրապես ամեն ինչ Զախարյանը հիշում էր աղոտ, միայն լավ տպավորվել էր, որ ոճրագործները որպես հանցագործության մոտիվ անընդհատ նշում էին ժողովրդի սոցիալ- տնտեսական վիճակը:

Տուժողները շարունակում են չհարգել դատարանը եվ չգալ հարցաքննության : Այս իրողությունից դրդված Սամվել Ուզունյանը հայտարարեց ընդմիջում մինչեվ սեպտեմբերի 9:

Նաիրի Հունանյանը հայտարարեց , որ դատարանի գործողությունը դիտում է որպես դատավարության միտումնավոր ձգձգում:
Այնուամենայնիվ , դատարանի որոշումները չեն քննարկվում , ուստի հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 9 ին ե) դատարանը հուսով է , որ տուժողները այդ ժամանակ հանգստացած կգան դատարան: