Ոստիկանները Ջիգարխանյանին թույլ չեն տվել սեփական բնակարան մտնել

 Ռուսաստանում ոստկանությունը 82-ամյա դերասան Արմեն Ջիգարխանյանին թույլ չի տվել մտնել իր երիտասարդ կնոջ վրա գրանցված բնակարանը։

Ինչպես հայտնում է Rambler-ը, իրավապահները թույլ չեն տվել նրան բացել տան դռան կողպեքը։

Դերասանը փորձել է մտնել բնակարան՝ իր իրերը վերցնելու նպատակով: «Այս բնակարանը Արմեն Բորիսովիչի կնոջ սեփականությունն է, նա որևէ իրավունք չունի այստեղ գտնվելու», – հայտարարել է Ջիգարխանյանի տիկնոջ ընկերուհին:

«Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Արմեն Ջիգարխանյանը մի քանի օր ապրել է թատրոնի իր աշխատասենյակում: Այնուհետև հայ ընկերները նրա համար երեք սենյականոց բնակարան են վարձել Լոմոնոսովսկի փողոցի վրա»,-գրում է կայքը: