Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

նախագահական ինստիտուտներով ՀՀ-ում չես կարող երկրի նախագահին փոխել. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
galust

Գալուստ Սահակյանը վիրավորվում է, երբ Ելքը եւ Բարգավաճ Հայաստանը հայտարարում են, որ իրենք ընդդիմություն են, ինքը տեսել է իրական ընդդիմությունը. «Նրանք էին, որ համ կարողանում էին բոլոր գործողությունների մասնակցել եւ նաեւ ընդդիմադիր լինեն»,- ասում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Գալուստ Սահակյանը: Իրական ընդդիմադիր պարոն Սահակյանը համարում է Վազգեն Մանուկյանին, որը քիչ էր մնում, որ 1996-ին դառնար Հայաստանի նախագահ. «Նա կարողացավ այնքան ժողովուրդ հավաքել, որ հնարավոր էր, որ կդառնար երկրի նախագահ, բայց բնականաբար չէր դառնալու, որովհետեւ նախագահական ինստիտուտներով Հայաստանում չես կարող երկրի նախագահին փոխել»: Այսօրվա ընդդիմությունն ի՞նչ է արել հայ ժողովրդի համար, պարոն Սահակյանը չգիտի, ինչ-որ մեկը ապրիլյան պատերազմի համար մեդալ է ստացել, ուրախացել է՝ չիմանալով, որ մարդիկ զոհվում են պատերազմի դաշտում ու մնում են առանց մեդալի. «Ընդդիմադիր խմբեր մենք չունենք, մենք ունենք ընդդիմադիր գործիչներ»: Այսօր պարոն Սահակյանի համար ամենաբարդ խնդիրը նոր ընդդիմություն ստեղծելն է, ավելի հեշտ է իշխանություն ստեղծելը. «Քաղաքական կյանքը այնպիսին է, ովքեր որ ընդդիմադիր ճամբարում էին, փակում էին ճանապարհը երիտասարների առաջ, ովքեր որ իշխանության մեջ են, կարողանում են երիտասարդներին բերել իշխանություն»,- ձևակերպում է Սահակյանը: Այնուամենայնիվ, Ազգային Ժողովի նախկին նախագահը այսօր ընդդիմադիր գործիչ է համարում Սասուն Միքայելյանին, որից որպես քաղաքական գործչի պարոն Սահակյանը չի վախենում. «Սասունի հետ ես շատ մոտ եմ»,- ասում է նա: Բոլորը չէ, որ Գալուստ Սահակյանի աչքերի մեջ նայելով կարող են ասել, որ ընդդիմությունն իրենք են, ինքը գիտի, թե այսօրվա ընդդիմադիրները որտեղից են գալիս, ակնարկելով «Ծառուկյան» դաշինքի որոշ պատգամավորների, գիտի, թե նրանք ինչպես են հարստացել. «Այսօր ամբիոնից խոսում են ժողովրդի ճակատագրի մասին, որ իշխանությունները կողոպտում են ժողովրդին, մեկ-մեկ նայում եմ, արա, ասում եմ՝ էս մարդուն տարիներ առաջ մի կերպ դատից փրկեցինք»: Առայժմ պարոն Սահակյանը միայն հույս ունի, որ խորհրդարանում ընդդիմության անվան տակ հանդես եկող որոշ գործիչներ գոնե երկու տարի հետո կդառնան քաղաքական գործիչ: Ինքն, իհարկե, բացառում է, որ ընդդիմության բացակայության պայմաններում նոր ընդդիմությունը կարող է ծնվել Հանրապետականի միջից: