«Գերորս. անում են այն, ինչ արեցին սիգի հետ» (տեսանյութ)

«Տարեվերջյան դիտարկումներով՝ կրկնակի անգամ Սևանում կրճատվել են խեցգետնի պաշարները։ Եթե որսագողություննն այս տեմպերով շարունակվի, մենք մեծ պաշարների կորուստ կունենանք»,- այսօր մտահոգություն է հայտնել  Հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի ղեկավար, կ.գ.թ. Էվելինա Ղուկասյանը։

Գերորսի արդյունքում ունենք արդյունագործական պաշարների խզում, դա ոչ կառավարելի որսի արդյունք է՝ բացատրում է Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն, կ.գ.դ., պրոֆեսոր Բարդուխ Գաբրիելյանը. «Արդյունագործական պաշարները վերջին 3 տարվա մեջ երևի միայն 100 տոննայով են աճել՝ 350 տոննայից հասնելով 450-ի։ Եթե նորմերը պահպանենք, պաշարները կվերականգնենք»։

«Ջրառը նույնպես վտանգի է ենթարկում ձկներին. պետք է կարգավորվի նաև ջրային ռեսուրսների խնդիրը»,- նշում է Էվելինա Ղուկասյանը։

«Սևանա լճի ներկայիս վիճակը, նախագահի հետ հանդիպման մանրամասները, ձկնատեսակներին և խեցգետնին սպառնացող հիմնական վտանգները» թեմայով ասուլիսի մանրամասները՝ տեսանյութով