Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի տղամարդկանց հավաքականը ոչ-ոքի խաղաց

Սպորտ
a1evrochess

Հունաստանի Հերսոնիսոս քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում այսօր կայացավ 3-րդ տուրը: Հայաստանի տղամարկանց հավաքականը 2:2 հաշվով ոչ-ոքի խաղաց Խորվաթիայի թիմի հետ: Բոլոր չորս պարտիաներն էլ ավարտվեցին հաշտությամբ: Այդպիսով, մեր ընտրանին առաջին կորուստը կրեց առաջնությունում եւ վաստակեց 5 միավոր: Կանանց առաջնությունում Հայաստանի հավաքականը ընթացիկ տուրում 3:1 հաշվով վստահ հաղթեց Սերբիայի ընտրանուն: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը եւ Լիլիթ Գալոյանը հաղթանակներ տարան, իսկ Մարիա Կուրսովան տանուլ տվեց իր պարտիան: Վաղը տեղի կունենա 4-րդ տուրը: