Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գոռ Մալաքյանը վնասվածք է ստացել

Սպորտ
a1malakyan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Գոռ Մալաքյանը վնասվածք է ստացել Ուկրաինայի առաջնության հերթական խաղի ժամանակ: Ինչպես նշում են ուկրաինական լարտվամիջոցները, «Ստալ» - «Շախտյոր» խաղին հայազգի ֆուտբոլիստն արդեն 33-րդ րոպեին փոխարինվել է, ընդ որում նա խաղադաշտը թողել է կաղալով: Ըստ նախնական տվյալների, մեր ֆուտբոլիստը վնասել է ազդրի ետեւի մկանը: «Ստալի» բժիշկները հայտնել են, որ երկու-երեք օրից հետո նոր հայտնի կդառնա վնասվածքի աստիճանը, քանի որ ոտքի հարված ստացած մասը դեռեւս այտուցված է եւ նա դեռեւս չի կարող անցնել բժշկական հետազոտություն: Նշենք, որ Գոռ Մալաքյանը վերջերս հրավիրվել է Հայաստանի հավաքական՝ Բելառուսի եւ Կիպրոսի հետ ընկերական խաղերին պատրաստվելու համար: