Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արմավիրում պատանդառված երեխան արդեն հոր գրկում է (տեսանյութ)

Հասարակություն
Untitledֆդ

Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում պատանդ պահված 3 տարեկան երեխայի հայրը, որը խուսափում էր լրագրողներից, շնորհակալական խոսք է ուղղել իր երեխային վերադարձրած մարդկանց։ Նրա հետ հարցազրույցը հրապարակել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Կարևորը` իմ երեխան ինձ մոտ է։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր իմ երեխային ինձ հասցրեցին»,- ասել է նա։ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը նաեւ տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ին, ժամը 16.25-ին ոստիկանության Արմավիրի բաժին ահազանգ է ստացվել, որ մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիր քաղաքի «Մանուշակ»  մանկապարտեզ: Ներս խուժած անձը դանակի սպառնալիքով մանկապարտեզում էր պահում մեկ երեխայի: Մանկապարտեզ խուժած տղամարդու հետ բանակցություններ են վարել իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից, ինչից հետո կիրառվել է հատուկ միջոց։ Պատանդառուն փորձել է ինքնավնասում կատարել, ինչը կանխվել է ոստիկանների կողմից։ Նա տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ այս պահին բուժօգնություն է ցուցաբերվում։ https://youtu.be/D0o1ECWxWFc https://youtu.be/ImmnVmqsEHw