A
A
Արցախում բանաձև է ընդունվել
Հոկտեմբերի 26-28-ը Արցախում տեղի է ունեցել Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպված հայկական կուսակցությունների ֆորումը: Ստորև ներկայացնում ենք ֆորումի աշխատանքների ավարտին ընդունված բանաձևը Մենք՝ 2017 թվականի հոկտեմբերի 27-ից 29-ը Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացված Հայկական կուսակցությունների երիտասարդական ֆորումի ներքոստորագրյալ մասնակիցներս ամփոփելով ֆորումի աշխատանքները.
- Խիստ կարևորում ենք հայկական երկու պետություններում մասնակցայնության և ժողովրդավարության վրա հիմված քաղաքական մշակույթի զարգացումը
- Ընդգծում ենք հասարակական և քաքաղաքական գործընթացներում երիտասարդների ներգրավվածության բարձրացման կարևորությունը,
- Փաստում ենք արդի քաղաքական օրակարգի և բուն քաղաքական գործընթացների ձևավորման մեջ զգալի է երիտասարդական ֆորմալ և ոչ ֆորմալ կազմակերպությունների դերը
- Ընդգծում ենք երիտասարդության շրջանում քաղաքական և քաղաքացիական կրթության կարևորությունը
- Կարևորում ենք Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երիտասարդների ուղիղ կապերի հաստատումը միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության սուբյեկտների հետ, մասնավորապես միջազգային կրթական փոխանակման ծրագրերի մասնակցության մատչելիության ապահովումը, ինչպես նաև ավարտական վկայականների փոխճանաչելիությունը
- Դատապարտում ենք Ադրբեջանի կողմից շփման գծում լարվածության էսկալացիան
- Կոչ ենք անում միջազգային հանրությանը կատարել հասցեական հայտարարություներ, որոնք ուղղված կլինեն շփման գծում իրավիճակի սրումը հրահրող կողմին
- Կարևորելով տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում երիտասարդության դերը՝ խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի Հանրապետությունում խոսքի ազատույթան սահմանափակումը և երիտասարդների կամարտահայտման խոչընդոտները
- Փաստում ենք, որ Ադրբեջանական կողմը վարում է ակտիվ հակահայկական ու հայատյացության քարոզչություն, որը նախատեսված է թե ներքին, թե արտաքին սպառման համար
- Որպես հակամարտության միակ ընդունելի լուծում դիտարկում ենք խաղաղ բանակցային գործընթացի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները, որոնցում իր որոշիչ դերը պիտի ունենա Արցախի Հանրապետությունը
- Հաստատում ենք Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում հայկական կուսակցությունների երիտասարդական կազմակերպությունների, ուսանողական ինքնակառավարման մարմինների և երիտասարդական հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քաղաքական քննարկումների կարևորությունը և շարունակականության ու պարբերականության ապահովման պատրաստակամությունը։