Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արթիկը» եւ ՖԻՄԱ-ն առաջին հաղթանակը տարան բասկետբոլի Ա լիգայում

Սպորտ
a1basketbol-3010

Հանգստյան օրերին կայացել են բասկետբոլի Ա լիգայի առաջնության 2-րդ տուրի հանդիպումները: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը, «Արթիկը»  տարել է առաջին հաղթանակը՝ սեփական հարկի տակ 87:69 հաշվով առավելության հասնելով «Գրանդ Սպորտի» նկատմամբ: «Արցախը» տնային խաղում 82:63 հաշվով հաղթել է «Ինժեներին»: Տուրի վերջին խաղում ՖԻՄԱ-ն լարված պայքարում 76:75 հաշվով առավելության է հասել «Շիրակի» նկատմամբ: