Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վիգեն Սարգսյանը Սերժ Սարգսյանի կաբինետում է ծառայել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol

«Պաշտպանության նախկին նախարարի կնոջ գրառումը պետք է լուրջ ուշադրության արժանանա,- այսօր ԱԺ-ում հայտարարեց ԵԼՔ խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը,- որովհետև կարծում եմ՝ նա խոսում է Վիգեն Սարգսյանի մասին»։

«Վիգենի կենսագրության մեջ արված էն գրառումը, որ 2000-ի սկզբին ծառայության է անցել բանակում, անպատշաճ վարքագիծ է, որովհետև նա Սերժ Սարգսյանի կաբինետում է ծառայել։ Մեր պնդումը շարունակում է մնալ նույնը՝ զարտուղի ճանապարհներով ազատվողների 90-ը տոկոսը դա անում է առողջական պատճառներով, օրինագիծը այդ հարցը չի ծածկում»։

Հիշեցնենք, Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կինը 2 օր առաջ արված գրառման մեջ անդրադարձել էր մի պաշտոնյայի, որն այսօր մատ թափ տալով «Զինծառայության մասին» օրենքն է պաշտպանում, իսկ ժամանակին խուսափել է ծառայությունից։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է. «Ես կարծում եմ՝ Վիգենը պետք է պարզաբանի, փաստաթղթերով հիմնավորի։ Պաշտպանության նախարարը պետք է պարզաբանի 92-ին բանակ չգնալու պատճառները»։