Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բռնցքամարտի Հայաստանի առաջնության չեմպիոնները հայտնի են

Սպորտ
sport-boks1

«Դինամո» մարզահամալիրում կայացավ բռնցքամարտի Հայաստանի առաջնությունը: 6- օրյա պայքարից հետո 86 մասնակիցներից Հայաստանի չեմպիոններ դարձան՝ Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Վահե Բադալյան (52 կգ), Հենրիկ Մոքոյան (56 կգ), Հրայր Շահվերդյան (60 կգ), Արարատ Գյուլբանգյան (64 կգ), Գառնիկ Պապյան (69 կգ), Արման Դարչինյան (75 կգ), Արտյոմ Գալստյան (81 կգ) և Հենրիկ Սարգսյան (91 կգ): Կանանց  պայքարում լավագույններն էին Մարիամ Սանոսյանը, Լիլիթ Դալլաքյանը և Աշխեն Հովհաննիսյանը: