Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրայան Թրեյսին առաջխաղացման բանաձեւը ներկայացրեց Երեւանում

Տնտեսություն
tracy

Ոչ ոք Ձեզանից լավը չէ։ Ոչ ոք Ձեզանից խելացի չէ։ Պարզապես նրանք ավելի շուտ են սկսել,- այս խոսքերի հեղինակը՝ աշխարհահռչակ փորձագետ Բրայան Թրեյսին, Հայաստանում է։  Նա ժամանել է skill.am հարթակի հատուկ հրավերով World’s Top Speakers in Armenia (Աշխարհի լավագույն բանախոսները Հայաստանում)  նախագծի շրջանակում որպես առաջին խոսնակ: Սեմինարի մասնակիցները հնարավորություն  ունեն  լսելու Բրայան Թրեյսիի լավագույն ծրագրերից մեկը՝ «Առաջխաղացման ռազմավարությունը»։ Դրա   ընթացքում   նա ներկայացնում է ինչպես ճիշտ սահմանել նպատակները, հաղթահարել ներքին խոչընդոտները, բացահայտել ներքին կարողությունները, ունենալ առաջխաղացում բիզնեսում և կյանքում, ինչ հմտություններ են անհրաժեշտ զարգացնել և ինչպես: Բրայան Թրեյսին ընդգրկված է Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի լավագույն 10 ամենապահանջված բիզնես թրեյներների ցանկում: Նա խորհրդատվություն է տրամադրել 1000 ընկերությունների ԱՄՆ-ում, Կանադայում ու աշխարհի ավելի քան 70 երկրներում։ Ի  դեպ. նա իր  «հաջողության համակարգը» մշակել է, երբ փորձել է գտնել հարցի պատասխանը,թե ինչու հավասար հնարավորությունների տեր մարդկանցից ոմանք հաջողակ են դառնում, մյուսները՝ ոչ։