Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Երբ մարդը լիցքավորում է մեքենան, պետք է վստահ լինի, որ իրեն չեն խաբում»

Տնտեսություն
benzin

Տավուշի մարզկենտրոն Իջևան քաղաքում տեղի ունեցավ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Շուկայի վերահսկողության տեսչական մարմնի (ՇՎՏՄ) իրազեկում-հանդիպումը տնտեսվարողների հետ։  «Արդեն չորրորդ մարզում ենք հանդիպում ունենում, եւ եւս մեկ անգամ ընդգծում եմ, որ եկել ենք որպես գործընկեր՝ պատրաստ աջակցելու ձեզ, որպեսզի առկա խախտումները վերացվեն եւ հետագայում մեր ստուգումների դեպքում չտուգանվեք»,- ասաց ՇՎՏՄ ղեկավար Լեւոն Խալիկյանը։

Հանդպմանը հրավիրված էին մարզի բուժհաստատությունների ղեկավարները, որոնց ուշադրությունը հրավիրվեց իրենց կողմից օգտագործվող զանազան բուժսարքավորումների պարտադիր ստուգաչաման հարցի վրա։ Նախկինում եւս այս պահանջը եղել է եւ հիմնականում բոլորը տեղյակ են եղել դրա անհրաժեշտության մասին։ Սակայն վերջին երկու տարում Շուկայի վերահսկողության տեսչության լուծարման եւ տեսչական մարմնի ձեւավորման գործընթացի պատճառով ստուգումներ չիրականացնելու եւ հարցն ուշադրության կենտրոնում չպահելու հետեւանքը եղել է ստուգաչափման անտեսումը։ Ուստի պատասխանատուները եւս մեկ անգամ հորդորեցին հետամուտ լինել խնդրի լուծմանը, ինչի համար պետք է հայտ ներկայացնեն համապատասխան մարմիններին, որոնք կկատարեն օգտավործվող բուժսարքավորումների ստուգաչափում եւ կտան սերտիֆիկատ։ ՇՎՏՄ տեսուչներին նման սերտիֆիկատ չներկայացնելը կհանգեցնի տուգանքի` նվազագույն աշխատավարձի 100-300-պատիկի չափով։ Բենզալցակայաններում եւս չափիչ սարքերի ստուգաչափումից բացի, պետք է ուշադրության կենտրոնում պահվի վառելիքի որակը։ «Երբ մարդը լիցքավորում է մեքենան, պետք է վստահ լինի, որ իրեն չեն խաբում՝ 20 լիտրի փոխարեն 18-18.5-19 լիտր լցնելով։ Իսկ մեր ստուգումները ցույց են տալիս, որ նման դեպքերը քիչ չեն։ Ուստի կատարեք ստուգաչափում եւ հետեւեք նաեւ վառելիքի որակական չափանիշներին, մաքրեք դրանց պահման հորերն, այլապես կուտակված նստվածքներն ազդում են վառելիքի որակի վրա»,- հորդորեց Լեւոն Խալիկյանը։