Գարի Քյոսայանին չեն հրավիրել մասնակցելու Ջազ ֆեստ 2017-ին (տեսանյութ)

Թե ինչու Գարի Քյոսայանը չի մասնակցում Ջազ ֆեստ 2017-ին, նա մեկնաբանելու որևէ ցանկություն չունի, կարող է միայն ասել, որ իրեն չեն հրավիրել:

Վաղը Արամ Խաչատրյան համերգասրահում կկայանա կոմպոզիտոր, ջազային դաշնակահար Գարի Քյոսայանի հոբելյանական համերգը. Հատուկ հյուրերն են «Գարի Քյոսայան ջազ քառյակի» անդամներ Լուիս վան Թեյլորը, Կարլ Վինսենտը, Դոնզել Դևիսը, նաև երգչուհիներ Ալլա Սահակյանը, Նելլի Մանուկյանը, Սոնա Ումրոյանը, Մարբեյը:

«Այն որ, մեր համերգը ջազ ֆեստի օրերին է, զուգադիպություն է, դեռ մայիսին էինք պայմանավորվել դահլիճի վարձակալության մասին: Ամեն տարի համերգ ենք ունենում, – ասում է Գարի Քյոսայանը, -Եւ սա տասներորդն է՝ հոբելյանականը: Լավագույն երաժիշտներ են հավաքվել»:

Սաքսաֆոնահար Լուիս Թեյլորը արդեն 22 տարի աշխատում է Գարի Քյոսայանի հետ, առաջին անգամ չի Հայաստանում և հիացած է հայ ունկնդրով:

Քյոսայանն էլ ավելացրեց. «Ոչ միայն լավ ունկնդիր, ալև շատ լավ ջազային երաժիշտներ ունենք, և ափսոսում եմ, որ որևէ  աջակցություն չունեն, ասում է կարելի է ասել գոյություն են պահպանում»: