Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ավտոկայանատեղիների տարածքում ապօրինի խոչընդոտ կա. նամակ՝ քաղաքապետին

Քաղաքականություն
kayanatexi

Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը գրություն է ուղարկել Տարոն Մարգարյանին քաղաքում երկայնական կայանման ավտոկայանատեղիների վրա տեղադրված ապօրինի խոչընդոտները համակարգային կերպով վերացնելու վերաբերյալ: Հարգելի՛ պարոն Մարգարյան, Քաղաքացիները հաճախ բողոքում են Երևան քաղաքում «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ի կողմից կազմակերպված ավտոկայանատեղիների տարածքում խոչընդոտների ապօրինի տեղադրումից և դրա վերաբերյալ տեղեկացնում քաղաքապետարանին կամ ճանապարհային ոստիկանությանը: Նման իրավախախտումների վերաբերյալ դիմում են նաև «ԵԼՔ» խմբակցության անդամները, բայց քանի որ իրավախախտումը իրականացնում են տարբեր տնտեսվարող սուբյեկտներ, խնդիրը համակարգային առումով չի լուծվում: Խնդիրը համակարգային կերպով լուծելու համար առաջարկում եմ «Փարկինգ սիթի սերվիս» ՓԲԸ-ին հանձնարարել տեսանկարահանումների ընթացքում ապօրինի երկաթյա խոչընդոտ հանդիպելու դեպքում այդ մասին տեղեկացնել ճանապարհային ոստիկանությանը, որն իր հերթին տեսանկարահանման նյութերը կարող է օգտագործել որպես իրավախախտման ապացույց և նախազգուշացման կամ տուգանքի միջոցով վերացնել իրավախախտումը: Կարծում եմ, սա կվերացնի նաև այն անհավասարությունը, որն առկա է տնտեսվարող սուբյեկտների միջև. մի մասը օրենքով սահմանված կարգով ստանալով թույլտվություն, վճարելով տեղական տուրքերը ձեռք են բերում ծառայողական ավտոկայանատեղիներ, իսկ մյուս մասը ապօրինաբար զբաղեցնում են անսահմանափակ կայանման համար նախատեսված տարածքը: