Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ինձ ասում են, որ ուժեղ տղա լինեիր, պիտի դնեիր ու ճակատից գյուլլեիր» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Aram-Sargsyan-nkar

Վազգեն Սարգսյանի եղբայրը բացում է փակագծերը։ Արամ Սարգսյանի պնդմամբ՝ հոկտեմբերի 27-ի պատվիրատուների ցանկում Ռոբերտ Քոչարյանի անունը շրջանառվել է հենց իր մեղքով. «Ռոբերտ Քոչարյանը և իր հետ իշխանության եկած վարչակազմը, ներառյալ՝ այդ ժամանակվա Ազգային ժողովը, ոչինչ չարեցին գործը բացահայտելու, իսկ Քոչարյանն իր թիմով ամեն ինչ արեց գործը կոծկելու ուղղությամբ»։ Հոկտեմբերի 27-ից հետո պաշտոնանկ եղան պաշտոնյաներ, որոնց թվում՝ Սերժ Սարգսյանը։ Ոճրագործությունից հետո նա հեռացվեց Ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարի պաշտոնից, ապա քրեական գործի շրջանակում հարցաքննվեց։ Արամ Սարգսյանը քրեական պատժի չարժանացած ոճրագործների պատվիրատուներին պատասխանատվության ենթարկելու հարցը չի բերում անձնական վրեժխնդրության դաշտ. «Հասարակությունն արդեն հետևություն արել է, մեղավորներին գտել է, ու ինձ էլ ասում է, որ ուժեղ տղա լինեիր, պիտի դնեիր ու ճակատից գյուլլեիր, բայց ես այդ մոտեցման կողմնակիցը չեմ։ Կան բազմաթիվ հարցեր, որոնք գործող իշխանություններին այդ հարցերը տալու են, բայց այդ հարցերը պիտի տա դատարանը ու իրենք պիտի կարողանան դատարանում այդ հարցերին պատասխանել»։ Ոճրագործությունից 18 տարի անց պատգամավոր դարձած Արամ Սարգսյանը հոկտեմբերի 27-ը վերջնականապես բացահայտելու հարցն Ազգային ժողովում հենց այնպես բարձրացնելու կողմնակից չէ. «Ես գտնում եմ, որ էս համակարգի դեպքում, էս դատական և քննչական համակարգի դեպքում, որոնք հոկտեմբերի 27-ից հետո նույն ակտիվությամբ նաև կոծկեցին մարտի 1-ի 10 զոհերի գործը, էնպիսի կապերով են իրենց հետ կապված այսօրվա դրությամբ ցանկացած հարց որ բարձրացնես, էդ խնդրում լուծումներ չի տալու»։ Հետևաբար, ըստ Արամ Սագսյանի, հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը կբացահայտվեն բացառապես համակարգային փոփոխություններից հետո, երբ գործող իշխանական էլիտան կհեռանա երկրի բարձրագույն պաշտոններից։