Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԵԼՔ-ի անդամները մեկ առ մեկ պատասխանեցին Վիգեն Սարգսյանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Nikol-Pashinyan_Yelq

ԱԺ-ում այսօր նախորդ օրը քննարկված` «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծերի քվեարկության ընթացքում Ելք խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը վարման կարգով հայտարարեց, որ ուզում է անդրադառնալ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի՝ իրեն ուղղված հարցին. «Ծառայության ընթացքում ես օրենքով սահմանված կարգով արձակուրդներ եմ ստացել, քննություններ եմ ստացել, իսկ մնացած քննություններն ու պրակտիկան ստացել եմ ծառայությունից հետո: Ինչ վերաբերում է վերին արտի ցորեն լինելու հետ կապված, եթե ես վերին արտի ցորենը լինեի, Սոյուղում, Հաջիբաջում, Գեղի գյարդում, Ծիրանի ձորում չէի ծառայի: Հուսով եմ՝ տեղը գիտեք»:  Իսկ Ելք խմբակցության մեկ այլ պատգամավոր Մանե Թանդիլյանը եւս, անդրադառնալով երեկ Պաշտպանության նախարարի՝ իրեն ուղղված դիտողությանը, նշեց. «Վիգեն Սարգսյանը նենգափոխել է իմ հնչեցրած միտքը եւ անձնական դաշտ տարել հնչեցրած քննադատությունը, ինչին էլ պատասխանել է Պաշտպանության նախարարին անհարիր տոնով: Մենք գտնում ենք, որ տարկետումը չպետք է վերացվի, եւ օրենքի լավ դրույթները կարող են համատեղվել տարկետման իրավունքի հետ»: https://youtu.be/wqeLN1XsYtk Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն իր հերթին հայտարարեց. «Ի հեճուկս Պաշտպանության նախարարի ներկայացման՝ մենք ասել ու ասում ենք, որ ներկայացված օրենքը զինվորական ծառայության մասին իր թեւերն է փռում պճեղի մինինգիտով բանակից ազատվածների վրա, եւ այս օրենքը այդ պրոբլեմատիկան չի կարգավորում: Փաստն այն է, որ այս խնդիրն առաջիկայում ավելի է խորանալու: Մենք այդ հիմնավորմամբ դեմ ենք այս օրենքին»: Խմբակցության մյուս պատգամավորը, ում Վիգեն Սարգսյանն անդրադարձել էր, Արարատ Միրզոյանը նշեց, որ ինքը բոլորովին չէր ցանկանա խոսել այս թեմաներից, սակայն եթե նախարարը հարցը բարձրացրել է, ապա ստիպված է հայտարարությամբ հանդես գալ. «Ես, ի թիվս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության այլ անդամների, ՊՆ կողմից պատվոգիր եմ ստացել, քանի որ ապրիլի 2-ից հետո մեկնել եմ առաջնագիծ եւ կատարել եմ իմ առջեւ դրված մարտական հանձնարարությունը, որը տվյալ դեպքում եղել է ինժեներական աշխատանքների տեսքով: Ցավում եմ, որ Պաշտպանության նախարարը շեղեց հարցի քննարկումը մեր ներկայացրած լուրջ հիմնավորումներից դեպի անձնական խնդիրներ»: ԱԺ նիստն ավարտվեց։